
«Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Իրանի քաղաքական և հոգևոր դասի բարձրաստիճան պաշտոնյանների ողբերգական մահվան կապակցությամբ:
Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար։
Սա, հիրավի, մեծագույն կորուստ է ոչ միայն Իրանի, այլև բարեկամ բոլոր պետությունների համար»: