ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի «առեղծվածը»․ ինչ է մինչ այս պահը հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջան նահանգում, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ։

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո։

Նախագահին տեղափոխող ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո հաջողվել է կապ հաստատել և Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող այաթոլլա Ալի Հաշիմի հետ, սակայն կապը կորել է։ Արդեն այսօր պարզ դարձավ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները, Ադրբեջան կատարած այցից հետո, մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին, հայտնել էր, որ կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել, ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

Նշենք, որ ՏԱՍՍ-ը ավելի ուշ հայտնել է, որ Իրանի նախագահը կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է։




Լրահոս