Անգլիական «Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արնե Սլոթը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ հոլանդական «Ֆեյենորդից»:
«Ինձ համար բարդ էր հեռանալ ակումբից, որտեղ այդքան հաճելի պահեր եմ ապրել: Ես վայելել եմ 3 աներևակայելի մրցաշրջան, բաց Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու հնարավորությունը չի կարելի բաց թողնել, այն էլ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է»,- 45-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը:
Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, իսկ այս մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը: 2021/2022 մրցաշրջանում էլ «Ֆեյենորդը» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր իտալական «Ռոմային»:
Նոր ակումբում հոլանդացն աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: