Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի Իրանը հյուրընկալում է 60 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների՝ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և երկրի հանգուցյալ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը, հայտարարել է երկրի գործադիր փոխնախագահ Մանսուրին, հաղորդում է Mehr-ը։

Մանսուրին ասել է, որ հինգշաբթի առավոտյան ևս մեկ արարողություն տեղի կունենա Հարավային Խորասան նահանգում:

Չորեքշաբթի օրվա արարողությունը նախատեսվում է անցկացնել կեսօրին՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի և Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերի Քանիի ներկայությամբ։

Արտասահմանյան մասնակիցների թվում կլինեն մոտ 10 պատվիրակություններ՝ առաջնորդների մակարդակով, մոտ 20 պատվիրակություններ՝ նախարարների մակարդակով, իսկ մնացածը՝ տարբեր մակարդակներում՝ խորհրդարանների խոսնակներ, հատուկ բանագնացներ և այլն։




Լրահոս