«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կյանքից զրկվելու մեղավորը ԱՄՆ-ն է»․ Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն է մեղավոր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան մեջ, քանի որ, ըստ նրա, պատժամիջոցների քաղաքականությունն արգելել է սպասարկել նրա ուղղաթիռը։
«Նրանք իրենց ընկերություններին արգելել են սպասարկել Ռաիսի ուղղաթիռը, հետևաբար, դա իրենց մեղքն է»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամաբ՝ ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռաիսին «բարի մարդ էր, ով վարում էր անկեղծ, ազնիվ երկխոսություն, մտահոգված էր սեփական պետության զարգացմամբ և սեփական ժողովրդի շահերի պաշտպանությամբ»։

«Կարծում եմ՝ Իրանն այն երկիրն է, որը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ»,-հավելել է Լուկաշենկոն։




Լրահոս