Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները՝ ավիավթարի հետևանքով հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան հետ կապված՝ հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Իրանում սուգ է հայտարարվել, դա պետք է հարգել, բայց երբ այն ավարտվի, մենք կշարունակենք գործակցությունը»,- ասել է Գրոսին։ Նա հույս է հայտնել, որ սա «ժամանակավոր ընդմիջում է, որը կավարտվի մի քանի օրից»։
ԱԷՄԳ-ի ղեկավարը մայիսի 6-7-ն Իրանում էր և իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում առաջարկել էր մի շարք գործնական միջոցառումներ՝ ուժեղացնելու Իրանի և ԱԷՄԳ -ի 2023 թվականի մարտի 4-ի համատեղ հայտարարությունը: Իրանական կողմը Գրոսիի հետ բանակցությունները որակել էր կառուցողական և շեշտել, որ դրանք հիմք կընդունեն հետագա բանակցությունների համար։