Կառավարությունը բնապահպաններին երկխոսության է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն `  երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո, ոլորտի մասնագետների մասնակցությամբ:




Լրահոս