«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նիստի թիվ 60 արձանագրության համաձայն` բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը:
«Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման եւ կայացման գործում», – հայտնել են բանկում:
Նիկոլայ Հովհաննիսյանը աշխատում է բանկում հիմնադրման օրվանից` 1996-2003թթ., զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:
2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, իսկ 2003թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հիվանդության պատճառով կյանքից հեռացել էր «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյան: