Հրդեհ ծերանոցում. 10 մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիդնեյում ծերանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 20 մարդ, որոնք ծանր այրվածքներով և շմոլ գազից թունավորումներով տեղափոխվել են հիվանդանոց,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությանը: Հրշեջ ները դեպքի վայր են ժամանել հաշված րոպեներում: Շենքից տարհանվել է շուրջ 100 մարդ: Փրկարարական ծառայություններից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Ծերանոցում գտնվող մարդկանց շատերի տարիքն անցնում է հարյուրից: Նրանց մեծ մասը չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:Հրդեհի պատճառները չեն հաղորդվում: 




Լրահոս