![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/l-0x134wh-1600x932z-0.4913.jpeg)
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Մոսկվայում այցելել է ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարան:
Ռեկտոր Սերգեյ Լուկյանովի հետ Արտակ Ջումայանը քննարկել է համագործակցության հնարավորությունները։
Ներկայումս ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում են ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ, որտեղ ուսանում են Հայաստանից 37 ուսանողներ, օրդինատորներ և ասպիրանտներ:
Միաժամանակ, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակվում են գիտակրթական ծրագրեր՝ տարբեր մասնագիտությունների գծով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտահետազոտական և կլինիկական ոլորտում գործակցության նոր հնարավորությունները:
Արտակ Ջումայանն այցելել է նաև համալսարանի բազմապրոֆիլ հավաստագրման-սիմուլյացիոն կենտրոն, որտեղ տնօրեն Պավել Լոպանչուկի հետ շրջել և ծանոթացել է սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին:
Հիշեցնենք, որ Արտակ Ջումայանը Մոսկվա էր այցելել «Դեղամիջոցների շրջանառության փորձ և գրանցում» գիտագործնական համաժողովի շրջանակներում: