ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐիՑ ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին`ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:Պարզվել է, որ MVV DEKON & AIGե ՍՊԸ-ին պատկանող Սուզուկի մակնիշի 944 ՕՕ 62 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապանեշին: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Ռ.Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1973թ. ծնված  Պիտեր Լա Բոմբարդին, ով  ոտքի վնասվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: 




Լրահոս