
Իսրայելական բանակը չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, հայտարարել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Թել Ավիվը չի ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի՝ Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանին Ռաֆահում գործողությունը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի դատարանի որոշմանը։
Հրեական պետությունը Ռաֆահի օպերացիան սկսել է մայիսի սկզբին՝ Գազայի հատվածի վրա յոթ ամիս շարունակվող հարձակումներից հետո: Պաղեստինյան անկլավում գտնվող սահմանամերձ քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին ապաստանը։