![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Մայիսի 25-ի առավոտյան Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով Թուրքիա է ժամանել առաջին բեռնատար գնացքը Ադրբեջանով, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվել է, որ գնացքը 20 բեռնարկղերով Բաքվից Կարս է տեղափոխել 632 տոննա պլաստիկի հումք։
Վրացական 184 կիլոմետր տեղամասի արդիականացման եւ ընդլայնման աշխատանքներն սկսվել են 2023թ. մայիսին եւ ավարտվել ընթացիկ տարվա մայիսի 20-ին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։