Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը Թուրքիան կավարտի 2 ամսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մոտավորապես 2 ամսվա աշխատաք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»:

Նախարարը ներկայացրել է նախագծի շրջանակներում առաջացած դժվարություններին՝ նշելով, որ նախագծի մատակարարման շուրջ առաջացած դատական գործընթացների պատճառով առկախվել էին շինարարական աշխատանքները՝ 3 տարի ուշացնելով դրանց կատարում:

Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը նշել է, որ այն դեպի արևելք տանող միջանցքի մի շղթան է միայն: Հետագայում ավելի առաջ են գնալու՝ Ղազախստանի, Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան:




Լրահոս