Ձերբակալվել է Գրավեք Ուոլ Սթրիթը ակցիայի 450 մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ոստիկանությունը երեկ տեղի ունեցած “Գրավեք Ուոլ Սթրիթը” զանգվածային ակցիայի ժամանակ ձերբակալել է շուրջ 450 ցուցարարների,- հաղորդում է CNN: Ընդհանուր առմամբ, իրենց ակցիաներին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ: Հեռուստաընեկությունը նշում է, որ միայն Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է ամենաքիչը 300 մարդու: Այնուամենայնիվ, ոստիկանության և ցուցարարների միջև զանգվածային բախում չի եղել: “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիան սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ավելի ուշ նման ակցիաները տարածվեցին աշխարհի մի շարք երկրներում` Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: 




Լրահոս