«Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը նախագահ Սերժ Սարգսյանի փեսային ` Միքայել Մինասյանին չի պատկանում»,- այսօր Armlur.am–ին ասաց ասոցիացիայի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով հայտնեց, որ իրենց հաճախ են դիմում հարցով ` արդյոք այն նախագահի փեսայինն է, թե ոչ:
«Մի անգամ ինձ հարցրին ` ճի՞շտ է, որ կազմակերպության մի մասը պատկանում է Միքայել Մինասյանին: Բարձրախոսը միացրեցի ու աշխատակիցներին ասացի ` ժողովուրդ, այդպիսի անունով մարդու ճանաչու՞մ եք, բոլորն ասացին ` ոնց որ թե չէ: Կարծում եմ ` չի պատկանում: Ուղղակի այնքան են հարցնում, որ սկսում եմ կասկածել»,- ասաց Նավասարդյանը:
Նրա փոխանցմամբ ` ընկերությունն ստեղծվել է իր կողմից, փաթեթին ամբողջությամբ տիրապետում է ինքը և ինքն ազատ է անում այն, ինչ ցանկանում է անել: