
Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել, որով Ստեփանավան և Տաշիր համայնքների բնակիչներին տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքներ։