![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/l-0x133wh-1600x932z-0.4913.jpeg)
Աղետի գոտում, բացի նշված 7 (Ախթալա, Քարկոփ, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում) բնակավայրերից, կապը կտրված էր Ալավերդի համայնքի ևս 5 բնակավայրի` Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ (5200 բնակիչ)` Մ6 միջպետական ճանապարհի փլուզման պատճառով։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Ակներ-Հաղպատ ձորով տրանսպորտային կապ է ստեղծվել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի հետ։ Գյուղերն անհրաժեշտ կերպով կսնուցվեն։
Շնողի, Թեղուտի և Նեղոցի հետ կապը և սնուցումը Տավուշի մարզով կապահովվի Արճիսի հատվածից»,- տեղեկացրել է պատգամավորը: