Իրաքի նախագահը Ռաիսիի կյանքից զրկվելը անվանել է ողբերգություն ողջ Մերձավոր Արևելքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ողբերգություն է անվանել ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այդ մասին նա հայտարարել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ բանակցությունների ժամանակ։
«Էբրահիմ Ռաիսիի նահատակությունը մեծ ողբերգություն է և անուղղելի կորուստ ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ նաև Իրաքի և ողջ տարածաշրջանի ժողովրդի համար», -մեջբերում է Ռաշիդի մամուլի ծառայությունը։ Իրաքցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Բաղդադը կշարունակի խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանք ամրապնդելու համար։

Մոխբերը Իրաքի նախագահի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ Բաղդադի հետ հարաբերությունները զարգացնելու Թեհրանի մտադրությունը չի փոխվի, և Իսլամական Հանրապետությունը կշարունակի հետամուտ լինել Իրաքի հարցում Էբրահիմ Ռաիսիի ռազմավարությանը:




Լրահոս