ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռիում տեղի ունեցած ողբերգությունը բնական աղե՞տ էր, թե՞ անփութության հետևանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից համացանցում շրջանառվում է ապրիլի 19-ի ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի հայտարարությունը, որում ասվում է՝ ««ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:

Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:
Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»: Շատերը ասում են, որ մայիսի 26-ին տեղի ունեցած աղետի պատճառը հենց դա է եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է աղետի պատճառը լինի հայտարարությունում նշվածը, որին ի պատասխան ասաց, որ հնարավոր չէ դրանք փոխկապակցված լինեն:

«Ո՞նց եք կարծում որ նման բան հնարավոր լիներ, արդյոք համապատասխան ընթացակարգով գործընթաց սկսված չէր լինի և բացի դա այդ օրը միայն Ալավերդիում չի եղել, Տաշիրից սկսած ամբողջ տարածաշրջանում ՝ Գյուլագարակ համայնք, Փամբակ այդ հատվածներից սկսած մեծ վնասներ է եղել, հիմա ի՞նչ կապ ունի այդ հրապարակումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս