«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը եւ Քրիստինե Վարդանյանը ծառեր են բերել կառավարության մոտ՝ իբրեւ անվտանգության նոր «երաշխիք»: Պատգամավորները այսպիսով հեգնում են Փաշինյանի այն հայտարարությունը, թե Կիրանցում ծառեր կտնկեն, որպեսզի քաղաքացիները չառերեսվեն ադրբեջանցիներին։





























