Սերժ Սարգսյանն մասնակցել է Ցվետանա Պասկալեվայի ֆիլմաշարի շնորհանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի “Ղարաբաղի վերքերը” ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին: Ցվետանա Պասկալևան ,Ղարաբաղի վերքերըե նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանին:Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի կատարած մեծ աշխատանքը, առանց որի, Նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ցվետանա Պասկալևային, ով իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին և հավերժացրել այն մարդկանց գործունեությունը, ովքեր կարողացել են պատվով պաշտպանել իրենց հայրենի հողը: Սերժ Սարգսյանի խոսքով, արված աշխատանքը և ցուցաբերված աջակցությունը նաև հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ մեծ գործին: Նախագահն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարևոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը:




Լրահոս