ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը և գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք են մատուցել Իրանի նախագահ Ռայիսիի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, որը բաղկացած է 193 անդամից, մայիսի 30-ին հավաքվել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելու Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հիշատակը:

Էբրահիմ Ռայիսին, որին համարում էին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հավանական իրավահաջորդը, զոհվել է մայիսի 19-ին, երբ նրա ուղղաթիռը վատ եղանակի պատճառով կործանվել է Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող լեռներում:

ԱՄՆ-ը, սակայն, բոյկոտել է հարգանքի տուրքը՝ ասելով, որ Ռայիսին «ներգրավված էր մարդու իրավունքների բազմաթիվ, սարսափելի խախտումների մեջ», և որ համաշխարհային կազմակերպությունը փոխարենը պետք է աջակցի Իրանի ժողովրդին:

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակված է հունիսի 28-ին։




Լրահոս