
Այսօր`Նոյեմբերի 17-ին, ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու,ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցինը: