Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը վստահ է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնի։
Քաղաքագետն ArmLur.am-ի հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցի կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։
-Հայաստանը հայտարարել է, որ չի գնալու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Ի՞նչ վնասներ կարող է սա տալ Հայաստանին։
-Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից արդեն փաստ է։ Ուստի նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Նա հստակ հույսեր է կապում Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի հետ որպես ամբողջություն: Սրանք են նրա պատրանքները, բայց նրանք են առաջնորդում Փաշինյանին։ Ես Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում, որովհետև նրա պատրանքները կիսում է հայերի մեծ մասը։
-Զատուլինի խոսքով՝ Փաշինյանն առայժմ իր պաշտոնը պահպանում է հանրության՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմից վախենալու շնորհիվ: Փաշինյանի՝ պաշտոնում մնալու հիմնական պատճառն այն մտավախությունն է, որ նրա տապալումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկման, նոր պատերազմի, որից Հայաստանում վախենում են և չեն ցանկանում։ Հայ-ռուսական հարաբերությունները կբարելավվե՞ն, եթե Փաշինյանը հեռանա։
-Փաշինյանը պարզապես չի հեռանա։
-Մոսկվան ի՞նչ կարծիք ունի կապված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման հետ։
Գալստանյանի շարժման մասին Մոսկվայից կարծիք չեմ տեսել, անտարբեր են կարծես։ Կարծում եմ նաև, որ դա պարզապես գոյություն չունի: Իսկ պատճառն այն է, որ Գալստանյանը դե յուրե կրում է կարևոր և հաճախ չափազանց ազդեցիկ կոչում կամ պաշտոն, բայց դե ֆակտո իրական իշխանություն չունի կամ չունի իրական ուժ։
Էմմա Միքայելյան