Մեկնարկում է 2011-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաբաջանյան ֆեստ Նոյեմբերի 21-ից – դեկտեմբերի 19-ը կմեկնարկի “Բաբաջանյան ֆեստ”` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:”Բաբաջանյան ֆեստ”-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` “Բաբաջանյան ֆեստ”-ի շրջանակներում կկայանա 6 համերգ: Նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: ԾրագրումԱռնո Բաբաջանյան Արիա-վոկալիզ Թավջութակի կոնցերտ Հերոսական բալլադ Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո)Արամ Թալալյան (թավջութակ) Արուս Աճեմյան (դաշնամուր)Դիրիժոր` Ռուբեն ԱսատրյանՀայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`”Բաբաջանյան ֆեստ”-ի հերթական համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին:Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ:Տեղեկությունների համար զանգահարել 010 581471 098310360 մամլո քարտուղար Դավիթ Գրիգորյան:




Լրահոս