Այսօր երեկոյան արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը տեղի է ունենալու ժամը 18:00-ին:
Օրակարգում սահմանազատման հետ կապված եւ արտաքին քաղաքական հարցեր են լինելու:
Հիշեցնենք, որ Միրզոյանը դեռ նախորդ ամիս պետք է հանդիպեր ՔՊ-ի հետ, սակայն գործուղումների պատճառով այն հետաձգել էր:
Քրիստինա Մուշեղյան