Այսօր սանտայի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր անկյուններում Ձմեռ պապը ներկայանում է մի առանձնահատուկ տեսքով, կերպարով եւ իհարկե, տարիքով: Պատմաբանները հավաստում են, որ Ամանորի կազմակերպչի ու ավետաբերի տարիքը վաղուց անցել է 2000-ը, իսկ եթե վստահելու լինենք ռուսներին, ապա Ձմեռ պապի ծննդյան օրը հենց այսօր է՝ նոյեմբերի 18-ին: Ու քանի որ 1999 -ին Մեծ Ուստյուգ քաղաքը պաշտոնապես հայտարարվեց Ձմեռ պապի հայրենիքը, ապա ծննդյան օրվա տոնակատարություններն էլ առաջինը նշվում են հենց այդ վայրում: Ի դեպ, հատկանշական է այն, որ առաջինն այսօր նրան շնորհավորելու են գալու Ձմեռ պապի բազմազգ ազգականները՝ Սանտա Կլաուսը՝ Ֆինլանդիայից, Միկուլաշը՝ Չեխիայից, Պակկայնը՝ Կարելիայից եւ, իհարկե, բազում Ձյունանուշիկներ: Իսկ ամենաթանկարծեք նվերը լինում է հենց այն քուրքը, որը հոբելյարը կկրի Նոր տարվա գիշերը:




Լրահոս