Պայմանագրային զինծառայող է հրազենից վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետանքով պայմանագրային զինծառայող է հրազենից վիրավորվել: ՊՆ քննչական ծառայության լրատվական կենտրոնից armlur.am-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոն է ընդունվել ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Համլետ Մկրտչյանը` հրազենային վնասվածքով: Ըստ աղբյուրի, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը ՀՀ Քր.օրենսգրքի 239-րդ հոդվածի (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:Նշենք, որ Համլետ Մկրտչյանի երևանյան զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողն է:




Լրահոս