91-ամյա անձին բնակարանից վտարելու ահազանգի հրատապ ուսումնասիրություն է սկսվել․ ՄԻՊ-ը և ոստիկանությունը քննարկել են հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ահազանգի հրատապ ուսումնասիրություն՝ ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից և վերջինս մնացել է առանց կացարան։

Քաղաքացուն կացարանով ապահովելու հարցի վերաբերյալ այս պահին բանավոր քննարկումներ են ընթանում իրավասու գերատեսչությունների հետ։
Մասնավորապես, Պաշտպանի առաջարկությամբ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այցելել են Սուրիկ Գևորգյանին՝ տեղում կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։

«Ավելին, մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է բանավոր բողոք այն մասին, որ Սուրիկ Գևորգյանի կողմից բնակարան ներխուժումը վերացնելու վերաբերյալ սեփականատիրոջ դիմումի հիման վրա տրամադրվել է 2-օրյա ժամկետ: Բարձրացված հարցը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից հրատապության կարգով` գրավոր և բանավոր ընթացակարգերով, քննարկվել է ոստիկանության հետ:

ՄԻՊ միջամտության արդյունքում, հաշվի առնելով քաղաքացու տարիքը, առողջական վիճակը, նշված գործողությունների կատարումը երկարաձգվել է 10 օրով։

Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, կապ է պահպանվում ինչպես փաստաբանի, այնպես իրավասու գերատեսչությունների հետ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:




Լրահոս