Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է հայտնի «Բանդայի» գործով դատական նիստը:
Նախագահողը հայտնեց, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի համար տրամադրված փորձագետը հրաժարվել է զբաղվել այդ գործով, ինչի առթիվ առաջարկվել է մեկ այլ փորձագետի` Աստղիկ Կարապետյանի ծառայությունը:
Վերջինս ներկայացավ դատարանին` հայտնելով, որ կողմերից ոչ մեկին չի ճանաչում և ոչ մեկի հետ առնչություն չունի:
Այն բանից հետո, երբ դատախազը դիմեց դատարանին՝ ասելով, թե փորձագետը չհայտնեց` առնչություններ ունի արդյոք Քյարամ Ամոյանի հետ, թե՝ ոչ, փորձագետը նշեց, որ նրա անունն առաջին անգամ է լսում:
Այս պահին դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ` փորձագետի մասով որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ դատարանը որոշում էր կայացրել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հոգեբուժական զննության համար փորձագիտական միջամտություն նշանակելու: