«Նախագահի սեյֆի բանալին տվե՛ք, ինչ պետք է, գնամ բերեմ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց հայտնի «բանդայի գործով» դատական քննությունը: Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը հանդես եկավ նախագահող դատավորի՝ ինքնաբացարկ կատարելու միջնորդությամբ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հրապարակեց միջնորդության մասին որոշումը՝ նշելով, որ այն մերժվում է:

Այսպիսով՝ դատական քննություն ավարտվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար:

Նիստի ընթացքում Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, հերթական անգամ բորբոքվելով դատավարության ընթացքից, այն անվանեց դատական օրենսգրքի տողով չիրականացվող:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս