
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մակյանի նախագահությամբ ընթանում է «Բանդայի գործով» հերթական դատական նիստը:
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար փորձագետ նշանակվեց Աստղիկ Կարապետյանը:
Նախագահողը փորձագետին հայտնեց իր իրավունքներն ու պարտականությունները, ինչն իմանալուց հետո փորձագետը ստորագրեց համապատասխան փաստաթղթի ներքո:
Գործի քննությունը հետաձգվեց մինչև փորձագիտական զննության ավարտը և դրա ներկայացնելը դատարան: