
ATP դասակարգման աղյուսակում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կորցրել է առաջատարի դիրքը ու նահանջել երրորդ տեղ։
Դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել իտալացի Յանիկ Սիները, որը Ջոկովիչին շրջանցել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ։ Առաջատար մնալու համար 37-ամյա Ջոկովիչը պետք է հասներ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա մրցաշարի նախորդ տարվա հաղթողն էր և անհրաժեշտ էր պահպանել վաստակած 2000 միավորը։
Երկրորդ տեղ է բարձրացել «Ռոլան Գարոսի» նոր հաղթող իսպանացի Կառլոս Ալկարասը։