Հայհոյելով կանխարգելենք ինֆարկտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե մարդ մի բանից դժգոհ ա լինում ու չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում, մեռնում ա: Պիտի մեջդ չպահես ոչ մի բան: Ինձ ինչ հետաքրքրում ա, ես պրյամոյ կառավարությանն ասում եմ»:

Առաքել Մովսիսյան Yerkir.am

Փաստորեն դրա համար է՞ ՀՀԿ-ական կարկառուն քրեաօլիգարխը հաճախ հայհոյում, այն էլ ԱԺ-ում։ Նա ուրեմն կիրառում է ինֆարկտից խուսափելու նոր ՝  իր իսկ մշակած մեթոդը, որը համաշխարհային բժշկությունը դեռ չի յուրացրել, բայց ամեն ինչ առջևում է։ Հետևաբար, այսուհետ եթե Առաքել Մովսիսյանը ԱԺ-ում հայհոյի, պետք չէ դա հիվանդագին ընդունել, մարդը ընդամենը ինֆարկտի կանխարգելումով է զբաղվում։ Բա հո մեջը չի՞ պահելու, որ կաթված ստանա։

Կարեն Վարդանյան




Լրահոս