Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հեղինակավոր Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստների տասնյակում:
21-ամյա ֆուտբոլիստը 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երրորդն է: Ամենաթանկարժեք ռուսաստանցի խաղացողը «Մոնակոյի» եզրային հարձակվող Ալեքսանդր Գոլովինն է՝ 30 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:
Ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի․
1․ Ալեքսանդր Գոլովին («Մոնակո») – 30 միլիոն եվրո
2․ Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար») – 20 միլիոն եվրո
3․ Արսեն Զախարյան («Ռեալ Սոսյեդադ») – 18 միլիոն եվրո
4․ Կոնստանտին Տյուկավին («Դինամո Մոսկվա») – 16 միլիոն եվրո
5․ Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ) – 11 միլիոն եվրո
6․ Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ») – 11 միլիոն եվրո
7․ Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա») – 10 միլիոն եվրո
8․ Իվան Օբլյակով (ԲԿՄԱ) – 9 միլիոն եվրո
9․ Դմիտրի Բարինով («Լոկոմոտիվ») – 8 միլիոն եվրո
10․ Դալեր Կուզյաև («Հավր») – 8 միլիոն եվրո
Հիշեցնենք, որ Զախարյանը բասկյան թիմի կազմում նորամուտի մրցաշրջանում անցկացրած 40 խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: