Իշխանության սրտի «օլիգարխը» Ապարանում մանկապարտեզ կկառուցի թերի փաստաթղթերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրտի օլիգարխը ալյուրի արտադրությունից բացի մտել է շինարարության ոլորտ։ Մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի բիզնեսները կուլակաթափ անելիս հայտնվեց լայն շրջանակներին անհայտ գնորդ Նարեկ Նալբանդյանը, որի «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նախապես գնահատված գնից բավական էժան ձեռք բերեց Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը։

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ալյուր արտադրող այս ընկերությունը վերածվել է բազմաֆունկցիոնալ ֆիրմայի` ստանալով շինարարական տենդեռներ։

Մասնավորապես, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն վիթխարի` 352 մլն 889 հազար դրամով պետք է Ապարանի համայնքներից մեկում կառուցի մանկապարտեզ։

ArmLur.am-ը Ապարանի համայնքապետարանի պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացված հայտում բացակայում է հրավերով սահմանված ծավալաթերթ նախահաշիվը, լիցենզիաները, ինչպես նաև հրավերով սահմանված առաջարկվող սարքերի և սարքավորումների նկարագիրը թերի է ներկայացված՝ բացակայում է առանձին նյութերի վերաբերյալ տեխնիկական բնութագրերը, արտադրողի անվանումները, ապրանքային նշանները և վարկանիշները։

Ներկայացված փաստաթղթերում թերությունների առկայության պատճառով Ապարանի համայնքապետարանաի կարիքների համար հրատապ բաց մրցույթ ընթացակարգի գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովը որոշեց մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը և գնումների համակարգողը նույն օրը ծանուցեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին առաջարկելով մինչև կասեցման ժամանակի ավարտը մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել վերը նշված անհամապատասխանությունները։

Հաշվի առնելով լիցենզիաների ներկայացնելը հրավերով պայմանագրի կնքման փուլի պարտադիր պահանջ է եղել, գնահատող հանձնաժողովը որոշեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ից հայտերի գնահատման թուլում լիցենզիաների ներկայացման պահանջ չներկայացնել։

Գնման փաստաթղթերից երևում է, որ նա ունեցել է միայն մեկ մրցակից՝ «Կիր-Քար» ՍՊԸ-ն, իսկ թերի ներկայացված փաստաթղթերի համար ստացել է շտկելու ժամանակ։
Ի դեպ պետական գնումների կայքում պայմանագրի ծածկագրով գնման վերաբերյալ կա ընդամենը մեկ տեղեկություն իրական շահառուների վերաբերյալ։

Ստացվում է, որ իշխանությունները շարունակում են արտոնություններ տալ իրենց սրտի օլիգարխի պատկանող ընկերությանը։

Հիշեցնենք՝ 2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ առաջին վճարումը (1 միլիարդ դրամը) պետք է կատարվի 2022-ին։ Երկրորդ վճարումը գնորդը պետք է կատարեր 2023 թ.-ի հուլիսի 1-ին, սակայն ժամկետից ուշացրել է։




Լրահոս