ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, ով աշխատանքի բերումով Հանրային հեռուստաընկերությունում քաղաքական մեկնաբան է, հաճախ է իշխանամետ հայտարարություններ անում։
Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքի վարձատրության համար տարեկան ստացել է 32 մլն 935 հազար դրամ։
Տարեկան եկամուտները միայն Հանրային հեռուստաընկերությունից են՝ 17 մլն 941 հազար դրամը աշխատանքի վարձատրությունը, իսկ 14 մլն 994 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտն է։ Պետրոս Ղազարյանը վարկի մարմանն ուղղել է 23 մլն 994 հազար դրամ։
Պետրոս Ղազարյանը 2023 եկամտի, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 2 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական բնակելի տուն, որոնք ձեռք է բերվել 2022 թվականին Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում։
Հարկ է նշել նաև, որ Պետրոս Ղազարյանն անհատական բնակելի տունը և բազմաբնակարան շենքում բնակարանը գնվել է 2 օրվա տարբերությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ 2022 թվականի հայտարարագրի համաձայն Պետրոս Ղազարյանը վաճառել էր իրեն պատկանող Ford և Audi մակնիշի մեքենաները, որոնց վաճառքից կուտակված գումարը կազմել է 19 մլն դրամ։
Էմմա Միքայելյան