
Լեհաստանի հավաքականի հարձակվողներ Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա») ու Կարոլ Սվիդերսկին («Վերոնա») վնասվածքներ են ստացել Թուրքիայի թիմի դեմ ընկերական խաղում (2:1):
Նախորդ ընկերական խաղում վնասվածք էր ստացել Լեհաստանի հավաքականի եւ «Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, որը բաց կթողնի Եվրո-2024-ը։ Նախորդ ընկերական խաղում Լեհաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել էր ուկրաինացիներին։
Եվրո-2024-ի խմբային փուլում Լեհաստանի մրցակիցները D խմբում կլինեն Նիդերլանդների, Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականները։