Դժվար կլինի մոռանալ Հայաստանի դեմ խաղը. Ռոբերտ Լևանդովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմ խաղում հաղթանակը պետք է ապահոված լինեինք ավարտից շատ ավելի շուտ: Անդրադառնալով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը, այս մասին նշեց Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

«Պետք է վայելել այս հաղթանակը, քանի որ հանդիպման վերջնամասում շատերս կարծում էինք, որ կլինի ոչ ոքի: Այս հանդիպման հաղթական արդյունքը պետք է ավելի շուտ վճռած լինեինք:  Ուրախ եմ, որ հաջողվեց վաստակել 3 միավոր, բայց դժգոհ եմ, որ դրա համար ստիպված եղանք պայքարել մինչեւ վերջ: Դժվար կլինի մոռանալ Հայաստանի դեմ խաղը: Անհրաժեշտ է ամեն խաղում վերցնել 3 միավոր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է ավելացված 5-րդ րոպեին Լեւանդովսկու խփած գոլի շնորհիվ:




Լրահոս