Մի ապակողմնորոշեք. Հասմիկ Պողոսյանը` Շուշան Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հազվադեպ է ԱԺ-ում ելույթ ունենում,  կառավարության ներկայացուցիչներին  էլ մեծամասամբ հարցեր չի ուղղում: Այսօր, սակայն,  պատգամավորը Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց` օպերայի և բալետի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:  Երգչուհուն հետաքրքրում էր` ինչ սկզբունքով է առաջնորդվելու նախարարությունը տնօրեն ընտրելու առնչությամբ:

Նախարարն ասաց, որ առաջնորդվելու է ՊՈԱԿ-ի մասին օրենքով, որը ստեղծելու է հանձնաժողով ՝  մրցույթն անցկացնելու համար:

«Կարևոր դեր կխաղա այն, թե ի՞նչ հայեցակարգ կներկայացնեն թեկնածուները: Կառավարման ոլորտը պահանջում է որոշակի գիտելիքներ, և միայն մի ոլորտի գիտելիքները բավական չեն լինի»,- ասաց նախարարը:
Շուշան Պետրոսյանն ասաց, որ գրանցված  ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել ծրագիր:
Մշակույթի նախարարը կոչ արեց երգչուհուն  չապակողմնորոշել հանրությանը, պարզապես  9 թեկնածուներից  մեկը որոշել է հրապարակել իր  ծրագիրը, մյուսները `  ոչ:




Լրահոս