ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբերդ գյուղում կյանքից զրկել են նախկին գյուղապետի եղբորը․ ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզում Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ սպանվածը Ամբերի նախկին գյուղապետ Մանվել Բաբայանի եղբայրն է՝ Արծրուն Բաբայանը:

shamshyan.com-ը գրել էր,որ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Մինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։

Այսօր ՆԳՆ-ն հայտնեց, որ միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս