ՔՊ-ն որոշում ունի. կընտրեն Ռուբիկ Մխիթարյանին. «գրագրության գինը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Ներկայացված 3 թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:

ArmLur.am-ի տեղեկություններով ՔՊ-ն որոշում ունի․ խմբակցությունը կընտրի Ռուբիկ Մխիթարյանին։

Հիշեցնենք Ռուբիկ Մխիթարյանը այն դատավորն էր, որ մամուլը գրեց, որ նրա «թեթև ձեռքով» քաղաքական իշխանություններին են հասել դատավորներ, որտեղ դատավորները քննադատել են քաղաքական իշխանություններին, ինչի արդյունքում 3 դատավոր լքեց դատական համակարգը։

Եվ ահա այս ամենից հետո Ռուբիկ Մխիթարյանը ցանկանում է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր և ՔՊ-ն ունի վերջնական որոշում, որ ընտրելու է իրեն, ինչը նշանակում է, որ քաղաքական իշխանությունը «շնորհակալություն է հայտնում գրագրության համար»։

Քնար Մանուկյան




Լրահոս