ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը չի հայտարարագրել նախորդ տարվա անշարժ գույքերը․ ինչ ունեցվածք ունի պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի հուլիսի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 6 հողամաս, որոնք ձեռք է բերվել 2016 թվականին Շիրակի մարզի Աշոցք համայնքում բոլորը բաժնային սեփականությամբ։
Սարուխանյանն այս տարի որևէ գույք չի հայտարարգրել, սակայն 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարգրի համաձայն՝ ԱԺ պատգամավորը սույն թվականին ձեռք բերված Գյումրիում գտնվող և միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող հասարակական նշանակության շինությունը նույն տարում նվիրատվությամբ փոխանցել է կնոջը։

Կարեն Սարուխանյանի 2022 թվականի հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունեցել է անհատական բնակելի տուն և ավտոտնակ Գյումրիում, սակայն այս տարվա հայտարարագրում այս անշարժ գույքերի մասին խոսք չկա։


Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 11 մլն 554 հազար դրամ։
Եկամուտներից  9 մլն 847 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ մյուս մասը՝ 930 հազար դրամը և 2 հազար դոլարը վարկեր են ՀՀ բանկերից։
Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 625 հազար դրամ։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկման և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ընթացքում ստեղծված լարված իրավիճակի արդյունքում բռնկված վեճի ժամանակ հարվածեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին և բորբոքեց կռիվը։

Հիշեցնենք, նաև, որ Կարեն Սարուխանյանն այն պատգամավորն է, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ,  իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի:

Էմմա Միքայելյան




Լրահոս