Դորտմունդի «Բորուսիան» մնաց առանց գլխավոր մարզչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հեռանալու մասին։

41-ամյա մասնագետն ինքն է խնդրել ակումբի ղեկավարությանը խզել պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2025 թվականի ամռանը։

Նա 2010 թվականից էր աշխատում «Բորուսիայի» համակարգում։ 2018-ին նա ընդգրկվել էր գլխավոր թիմի մարզչական շտաբում, այնուհետև եղել էր գլխավոր մարզիչն ու տեխնիկական տնօրենը։ «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը Թերզիչը զբաղեցնում էր 2022 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ դորտմունդցիները 2021-ին դարձել են Գերմանիայի գավաթակիր, 2023-ին՝ Գերմանիայի փոխչեմպիոն։ Ավարտված մրցաշրջանում «Բորուսիան» Բունդեսլիգայում գրավել էր 5-րդ տեղը, ինչպես նաև հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու պարտվել Մադրիդի «Ռեալին»։




Լրահոս