Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա «Բորուսիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա ակումբից:

Այս մասին գրում է Sky Germany-ին: Դորտմունդյան ակումբը և ֆուտբոլիստը համատեղ քննարկման արդյունքում են հասել նման որոշմանը:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Ռոմա»-ն բանակցում է գերմանացի հարձակվող ՄարիոԳյոտցեի հետ: 2020 թ. ամռանն ավարտվում է Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, ևֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Գերմանացի հարձակվողին իրենց կազմում ենուզում տեսնել նաև «Միլան»-ը և «Նապոլի»-ն:

Այս մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:




Լրահոս