Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 298 300 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 14 915 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։




Լրահոս