Իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել այն քաղաքացիներին, որոնք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի մասին գրառումներ են կատարում: Մասնավորապես՝ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին’ համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր կողմից օգտագործվող “David Movsisyan” տվյալներով օգտահաշվով նույն սոցիալական կայքի ’’Yerevan.today” կայքէջի «Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը” Նիկոլ Փաշինյան» հրապարակման տակ կատարելով «էս վիժվածքին օր առաջ պիտի սատկացնել» գրառումը:
2 տարի քննելով այս գչառումը դատարանը կայացրել է որոշում:
Դավիթ Մովսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնապատիկի՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։
Քնար Մանուկյան