
Հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը չի մասնակցի հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված UFC-ի հերթական մրցաշարին:
Eurosport-ը տեղեկացնում է, որ Բաղդասարյանն ուսի վնասվածքի պատճառով չի կարող անցկացնել մենամարտը տաջիկ Մուհամեդ Նաիմովի դեմ:
Այս տարվա ընթացքում 32-ամյա մարտիկի երրորդ մենամարտն է չեղարկվում: Բաղդասարյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թվականի հուլիսի 16-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Թակեր Լուցին:
Բաղդասարյանն օկտագոնում անցկացրել է 10 մենամարտ, ունի 8 հաղթանակ և երկու պարտություն: