Տեղի է ունեցել Արմեն Պետրոսյանի ու Ռոդոլֆո Վիեյրայի կշռման արարողությունը․ UFC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական Սան Պաուլուում կայացել է խառը մենամարտերի UFC Fight Night 231 մրցաշարի կշռման արարողությունը։

Կշռվել են նաև միջին քաշային կարգում հանդես եկող Արմեն Պետրոսյանն ու Ռոդոլֆո Վիեյրան։

Արմեն Պետրոսյանը MMA-ում անցկացրել է 11 մենամարտ, տարել 9 հաղթանակ ու կրել 2 պարտություն։ UFC-ում նա ունի 3 հաղթանակ և մեկ պարտություն:

Ռոդոլֆո Վիեյրան UFC-ում մասնակցել է 6 մենամարտի, տարել 4 հաղթանակ ու կրել 2 պարտություն։




Լրահոս